1930 թվականին հայտնաբերվեց Պլուտոնը - գիտությանը հայտնի առաջին տրանսնեպտունային մարմինը, և մինչև 2006 թվականը համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը։
1978 թվականին հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակ Քարոնը։
Հաջորդ տրանսնեպտունային մարմինը, (15760) 1992 QB1, հայտնաբերվեց միայն 1992 թվականին - ավելի քան 60 տարի անց Պլուտոնից։
Ընդհանուր առմամբ 2009 թվականի սկզբի դրությամբ հայտնի են բազմազան հատկություններ ունեցող 1092 տրանսնեպտունային մարմիններ։
Ամենամեծ հայտնի տրանսնեպտունային մարմիններն են Էրիսը, հայտնաբերվել է 2005 թվականին, և Պլուտոնը.
Չափեր
Նեպտունը - Արեգակնային համակարգի ամենահեռու հայտնի մոլորակն է։
Սակայն ՏՆՄ-ների մեջ հայտնի են 4 գաճաճ մոլորակներ։
Ստորև բերված աղյուսակում ցույց են տրված այն տրանսնեպտունային մարմինները, որոնց տրամագիծը անցնում է 800 կմ-ն՝