Գեորգի Մաքսիմիլիանովիչ Մալենկով (ռուս.՝ Георгий Максимилианович Маленков, հունվարի 8, 1902(1902-01-08), Օրենբուրգ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 14, 1988(1988-01-14), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ անդամ (1939-1957), ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ (1946-1957), ԽՄԿԿ ԿԿ քարտուղար (1939-1946, 1948-1953)։ Ստալինիմահվանից հետո կարճ ժամանակով եղել է ԽՍՀՄ փաստացի ղեկավարը։