Կատալոներեն Վիքիպեդիա (կատ.՝ Viquipèdia en català), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի կատալոներեն տարբերակն է։
Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Կատալոներեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։