Անվանումն առաջացել է իսպաներեն curacion ― «բուժում» բառից։ Կղզին 1499 թվականին հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ալոնսո դե Օխեդան։ Նա այստեղ է թողել արևադարձային մալարիայով ծանր հիվանդացած մի քանի նավաստիների։ Մի քանի տարի անց իսպանական մեկ այլ արշավախումբ զարմանքով հնդկացիների մեջ տեսավ առողջացած նավաստիներին։ Այդ ժամանակվանից էլ կղզին ստացավ «Բուժիչ» անունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 492)։