Wiki90.com

Սարայ

Գյուղաքաղաք
Սարայ
Սարայ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՄահմուդիի գավառ
Մակերես872 կմ²
ԲԾՄ2095 մետր
Բնակչություն20 949 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Սարայ (Աշխարհ)##
Սարայ (Աշխարհ)

Սարայ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մահմուդիի գավառում։ Գտնվում էր Վանից հյուսիս–արևելք՝ Արճակ գետի վերին հոսանքի շրջանում։

Բնակչություն

Մահմուդիի բնակչության մեջ մեծամասնություն էին կազմում ասորիները (XX դարի սկզբին՝ 105 տուն)։ Կային նաև հայեր, քրդեր, թուրքեր։

Տնտեսություն

Բնակիչները զբաղվում էին արհեստներով, առևտրով, մասամբ՝ հողագործությամբ և անասնպահությամբ։

Պատմություն

1880-ական թվականների սկզբից նոր ձևավորված Մահմուդիե կազայի (հայկական աղբյուրներում՝ Մահմռան կամ Ներքին Խոշաբ) կենտրոնը։ 20-րդ դարասկզբի հայկական աղյբուրներում հիշատակվում է որպես Մահմուդիի գավառի Սարայ ավան անունով գյուղ։ Այժմ այն Վանի մարզի Սարայի շրջանի Սարայ քաղաքն է։

1914–1915 թվականներին բնակավայրն ավերվեց։ Հայ և ասորի բնակչությունը կոտորվեց, մասամբ գաղթեց Արևելյան Հայաստան։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի սովետական հանրագիտարան», հտ 10, էջ 212

Աղբյուրներ

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 212
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարայ» հոդվածին։