Kalush | |
---|---|
Ժանրեր | հիփ հոփ |
Գործունեություն | 2019 |
Լեյբլ | Def Jam Recordings |
Պարգևներ | |
Kalush (rap group) Վիքիպահեստում |
Kalush, ուկրաինական ռեփ խումբ, որը հիմնադրվել է 2019 թվականին։ «Kalush Orchestra»-ն՝ Kalush խմբի զուգահեռ նախագիծն է, որով նրանք ներկայացրել են Ուկրաինան Եվրատեսիլ 2022-ին «Stefania» երգով և հաղթել մրցույթում։
Խմբի «Не маринуй» երգի առաջին տեսահոլովակը թողարկվել է Յություբյան պաշտոնական ալիքում 2019 թվականի հոկտեմբերի 17-ին։ Տեսահոլովակի ռեժիսորը Դելտա Արթուրը ուկրաինացի ռեփ-արտիստ Ալյոնա Ալյոնայի բազմաթիվ տեսահոլովակների ռեժիսորն է։ Տեսահոլովակը նկարահանվել է Կալուշի փողոցներում, իսկ Ալյոնա Ալյոնան երգի թողարկումից առաջ այդ մասին հայտնել է ինստագրամի իր էջում։
2019 թվականի նոյեմբերին «Ти гониш» երգի երկրորդ տեսահոլովակի թողարկումից հետո Kalush խումբը համագործակցության պայմանագիր ստորագրեց ամերիկյան հիփ-հոփ Def Jam լեյբլի հետ, որը մտնում է Universal Music Group-ի մեջ։
2019 թվականի դեկտեմբերի 6-ին խումբը մասնակցեց Ալյոնա Ալյոնայի համերգին՝ կատարելով «Гори», «Не маринуй» և «Ти гониш» երգերը։
Դեկտեմբերի 9-ին թողարկվեց «Горы» երգի տեսահոլովակը, որը խմբի անդամները կատարեցին Ալյոնա Ալյոնայի հետ միասին։ 12 օրվա ընթացքում տեսանյութը Յություբում հավաքել է 1,2 միլիոն դիտում։
2021 թվականի փետրվարի 19-ին թողարկվեց խմբի դեբյուտային ալբոմը՝ «HOTIN»-ը։
2021 թվականի հուլիսի 23-ին Kalush-ը ռեփեր Սկոֆկայիի հետ թողարկեց իր երկրորդ «Йо-Йо» ձայնասկավառակը։
2021 թվականին հայտնի դարձավ զուգահեռ նախագծի «Kalush Orchestra»-ի մեկնարկի մասին։ Ի տարբերություն հիմնական խմբի, այս խումբը կենտրոնանում է ռեփի վրա՝ ֆոլկլորային մոտիվներով և ուկրաինական վավերականությամբ։ Երկու խմբերն էլ ունեն ընդհանուր անդամներ։ Բազմատեսակ գործիքների տիրապետող Տիմոֆեյ Մուզիչուկը և Վիտալի Դուժիկը միացել են խմբի մասնակիցներին՝ Օլեգ Պսյուկին (վոկալ, խոսքեր), ՄՍ Կլիմենին (դիջեյ) և Ջոնի Դիվնին։ Մեկ այլ երաժիշտ՝ Իգոր Դիդենչուկը, սկզբում նվագել է Kalush-ում, իսկ այժմ կենտրոնացել է Kalush Orchestra-ի վրա։
2022 թվականի փետրվարի 12-ին «Kalush Orchestra» նախագիծը «Stefania» երգով մրցեց Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ուկրաինան ներկայացնելու իրավունքը ստանալու համար։ Ազգային ընտրության եզրափակչում խումբը 14 միավորով (6-ը ժյուրիից և 8-ը հանդիսատեսից) գրավեց երկրորդ տեղը, սակայն առաջին տեղը զբաղեցրած Ալինա Պաշը հրաժարվեց մասնակցել մրցույթին։ 2022 թվականի փետրվարի 22-ին Kalush Orchestra-ի մասնակցությունը Եվրատեսիլ 2022-ին պաշտոնապես հաստատվեց։
Եվրատեսիլ 2022-ի եզրափակչում հանդիսատեսի քվեարկության և ժյուրիի ընդհանուր արդյունքներով խումբը հաղթանակ տարավ՝ ստանալով 631 միավոր։ Նրանց մրցանակը՝ բյուրեղապատյա բարձրախոսը, աճուրդում վաճառվել է $900,000: Ստացված հասույթն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար։ Այնուհետև խումբը սկսեց գովազդային շրջագայություն դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա՝ բարձրացնելու պատերազմի մասին իրազեկությունը և նվիրատվություններ հավաքելու ռուսական ներխուժման դեմ Ուկրաինայի պայքարը առաջ մղելու համար։
2022 թվականին Կալուշ քաղաքի երկաթուղային կայարանի տանիքին վարդագույն գլխարկ է տեղադրվել՝ ի պատիվ Kalush նվագախմբի։
2022 թվականի հոկտեմբերի 26-ին Kalush նվագախմբի անդամները հանդիպեցին Առնոլդ Շվարցենեգերին, ով ավելի ուշ հայտնվեց նրանց «Щедрий вечір» տեսահոլովակում։
Խմբում ընդգրկված են հիմնադիր և մենակատար Օլեգ Փսյուկը (ծնված 1994 թվականի մայիսի 16-ին), բազմատեսակ գործիքների տիրապետող Իգոր Դիդենչուկը (ծնված 1993 թվականի դեկտեմբերի 29-ին) և ՄՍ Կիլիմենը։ Խումբը կոչվել է Օլեգ Պսյուկի հայրենի քաղաք Կալուշի անունով։
2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական մրցանակ՝ հաղթանակ «Տարվա բացահայտում» անվանակարգում 2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական մրցանակ՝ հաղթանակ «Յություբ Ուկրաինայի լավագույն խումբ» անվանակարգում 2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական մրցանակ՝ հաղթանակ «Յություբ Ուկրաինայի տարվա բացահայտում» անվանակարգում 2022 թվական՝ Իտալիայում կայացած Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում հաղթանակ